Քաղաքական

15.02.2012 14:17


Երվանդ Բոզոյան. «...քաղաքական ուժերի մոտ ձևավորված կոնսենսուսը կպահպանվի բուն ընտրությունների ժամանակ»

Երվանդ Բոզոյան. «...քաղաքական ուժերի մոտ ձևավորված կոնսենսուսը կպահպանվի բուն ընտրությունների ժամանակ»

Այսօր խորհրդարանում կազմակերպված 100% համամասնական ընտրակարգին անցնելու լսումների ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է, որ երկրի ողջ քաղաքական ուժերը պահանջում են անցնել բացարձակ համամասնական ընտրակարգի, և միայն ՀՀԿ–ն է դեմ։

–Քանի որ մենք բոլորս հռչակում ենք, որ չենք ուզում ցնցումների բերել երկիրը, հատկապես 2008–ից հետո, երկիրը և հասարակությունն իրավունք ունեն պահանջել երկու կողմից էլ գնալ կոմպրոմիսի՝ 41 մեծամասնականը կրճատվի առնվազն երկու անգամ, և սա կլինի այն տարբերակը, որ կողմերից ոչ մեկն իրեն պարտված չի զգա,–ընդգծել է Ե. Բոզոյանը։

Նա համոզված է, որ եթե այս քննարկումներից հետո էլ ՀՀԿ–ն մերժի որևէ լուծման գնալը, ապա քաղաքական ուժերի մոտ ձևավորված կոնսենսուսը կպահպանվի բուն ընտրությունների ժամանակ.

–Ես չէի ուզենա, որ մեր երկիրը նոր ցնցումների մեջ ընկներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը